ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։
«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։