Պայմանագրային զինծառայողներն ամբողջությամբ չեն ստացել իրենց աշխատավարձը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը՝ նշելով, որ հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին։
Պատգամավորի հրապարակած գրության համաձայն՝ պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ։