Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանին հարցում է ուղարկվել Արցախը հանձնելու մասին փաստաթղթի վերաբերյալ

Նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվեց և կորցրեցինք Արցախի տարածքների զգալի հատվածը` չունենալով հստակություն Ադրբեջանին անցնող տարածքների և ժամկետների վերաբերյալ։

Վարչապետին հարցում եմ ուղարկել՝ պահանջելով տրամադրել տեղեկատվություն, թե․

— որտե՞ղ է հրապարակվել ստորագրված հայտարարության վերաբերյալ ծանուցումը,

— կա՞ն արդյոք հայտարարությանը կից համապատասխան հավելվածներ, համաձայն որոնց հստակ սահմանազատված են այն բնակավայրերը կամ տարածքները, որոնք անցնում են Ադրբեջանին,

— ի՞նչ ժամկետներում են անցնում,

— կա՞ արդյոք կառավարության համապատասխան որոշում տվյալ տարածքների և դրանց հանձնման ժամկետների վերաբերյալ։

Խնդրել եմ տրամադրել բոլոր որոշումները։

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան

Please enter a valid URL