Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիտեմ, որ ինձ սպանելու են, բայց ես 5 հոգու հետս կտանեմ, ես իմ տունը չեմ լքի

Այս տարածքը երբեք չի եղել ադրբեջանական, սա Մարտակերտի շրջանն է: Այս մասին լրագրողի հետ զրույցում պատմում է Շահումյանի շրջանի Չորեքթար գյուղի բնակիչներից մեկը, ով պնդում է, որ ինքը չի լքելու գյուղը, ինչ էլ պտահի: Նկարահանումն արվել է նախքան այդ գյուղը կփոխանցվեր Ադրբեջանին”

Բնակիչը պատմում է, որ գյուղացիներով պաշտպանելու են իրենց գյուղը եւ չեն լքելու:

«Ռուս խաղաղապահները 15 կմ հեռավորության վրա են լինելու, դա է Ղարաբաղը, բայց ինձ համար իմ տունը, իմ հողը այստեղից է սկսվում, ոչ թե այնտեղից»,-ասում է նա:

Հարցին, ինչ է անել;ու, երբ ադրբեջանցիները գան, նա պատասխանում է. «Թող մտածեն նրանք, որոնք զենքով կմտնեն իմ տուն: Սա իմ տունն է, սա իմ պատիվն է, իմ պատմությունը: Ես պատրաստ եմ ձենքը ձեռքիս մինչեւ վերջ կանգնել, ինչպես մինչեւ հիմա կանգնել եմ: Հիշիր, ոսկե խոսքերը՝ մեռիր պատվով, մի եղիր վախկոտ, մեջքով մի շրջվիր, միեւնույն է կկրակեն:

Երբ պատերազմն սկսվեց մենք բոլոր կանանց, երեխաներին, ծերերին տարհանեցինք Հայաստան, իսկ մենք բարձրացանք դիրքեր:

Այո, գիտեմ, որ ինձ սպանելու են, ինձ 15 անգամ սպանել են: Ես գիտեմ, որ նրանցից 5-ին հետս կտանեմ, թող իրենք մտածեն՝ իմ տուն զենքով գալուց առաջ: Ես ոտքեր չունեմ, պրոթեզներ են, թոքերիս կեսը չկա, 73 վիրավորում ունեմ, ուր փախչեմ: Այնտեղ հորս գերեզմանն է: Հենց եկան պղծելու են: Ես պետք է ասեմ՝ այդպես էլ պետք է լինի՞»,-նշել է նա:

Առավել մանրամասն տեսանյութում

Please enter a valid URL