Հայաստանում նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1248 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 133594 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 505965 վերջին մեկ օրում` 3358 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 24459 պացիենտ. մեկ օրում նվազել է 121-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 106479 անձ` վերջին մեկ օրում 1330 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 2121 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 535 է: