Ակտիվիստները երեկ հետաքրքիր ակցիա իրականացրին Ազգային ժողովի դիմաց։ Նրանք, բացի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին «դավաճան» վանկարկումներով դիմավորելուց, նաեւ «Դավաճան» գրությամբ պիտակներ էին փակցրել նրանց մեքենաների վրա:
Այդ պիտակների մասին իմքայլականներն իմացան երեկ երեկոյան՝ ռազմական դրության վերացման մասին արտահերթ նիստի ավարտից հետո միայն։ Իսկ մինչ այդ նիստերի դահլիճում բուռն քննարկում էր ընթանում, մի պահ անգամ ԲՀԿ-ական եւ իմքայլական պատգամավորների միջեւ քաշքշուկ սկսվեց, ինչը ծեծկռտուքի չվերածվեց միայն անվտանգության աշխատակիցների միջամտության շնորհիվ։