Search
Close this search box.

Գեղարքունիքում գյուղացիները բանակցելով ադրբեջանցիների հետ՝ «փրկել են» համայնքային կարևոր բլուրներ

NEWS.am–ի տեղեկություններով՝ Գեղարքունքի մարզի արդեն սահմանամերձ դարձած գյուղերի մի խումբ բնակիչների վերջին օրերին ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինվորների հետ բանակցություններ վարելով հաջողվել է պահպանել սահմանամերձ տարածքում գտնվող որոշ բլուրներ և ջրային ռեսուրսներով հարուստ արոտավայրեր։ Խոսքը Վայոց Ձորի մարզին կապող և Ադրբեջանին սահմանակից վիճելի դարձած հողակտորների մասին է։ Այս հարցում նրանց աջակցել են մոսկվաբնակ քրեական հեղինակություններ, որոնց ջանքերի շնորհիվ տեղում կարգավորել է խնդիրը, և խաղաղապահների ներկայությամբ որոշվել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղի բլուրների և դաշտերի ճակատագիրը։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին քարտեզագրումներ են իրականացվում նաև Ջերմուկին սահմանակից տարածքներում։

NEWS.am–ը Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենց համայնքին պատկանող վիճելի հողատարածքներ կան, որոնց ադրբեջանցիները փորձել են տիրանալ։

Ի պատասխան՝ համայնքապետը նշեց, որ նման խնդիր չի եղել։

«Չկա նման բան, դեռ մեր կողմ չեն եկել, մյուս կողմերը՝ չգիտեմ։ Չափագրումներով զբաղվում են հայ զինվորականները, նրանք քարտեզով բնագծերը հաստատել են, մենք էլ ենք բարձրացել և տեղանքն ուսումնասիրել ենք։ Որտեղ պետք է բնագծերը դրվեն, հեռու են բնակավայրերից, ավելի մոտ են Վարդենիսի տարածքին»։

Please enter a valid URL