Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի տղայի հետ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Մայր Աթոռի միաբան Զաքարիա վարդապետ Բաղումյանը։
«Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ: Ըստ վկայության` սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը: Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք», գրել է Զաքարիա վարդապետ Բաղումյանը: