Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոտքի հանք լկտի սուտ են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ռազմագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա գրել է. «Տեսանյութերից մեկը գեոլոկացրինք, փաստորեն՝ հանքի տարածքից է նկարահանած ադրբեջանցիների շարասյունը, որը շարժվում է դեպի մեր տարածք։
Ավելին Սոտքի համայնքապետն էլ է հաստատում, որ ադրբեջանցիները հիմա հանքի տարածքում են։
Վարդենիսի քաղաքապետն էլ՝ կմկմալով, բայց էլի չի հերքում…
Այսպիսով, Նիկոլը հանձնել է նաև Սոտքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»։
Երեկ էի գրել, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Նիկոլն ուներ 17 օր հանքը պաշտպանելու, դիրքեր դնելու համար։
Դրա փոխարեն զբաղված էր ընդդիմադիրներին բռնել-բաց թողնելով ու խուժանին զինելով, «կռվող տղերքի» բեմադրած վիդեոներ նկարահանելով։
Բայց դուք շարունակեք պնդել, որ Նիկոլը պիտի մնա ու երկիր ղեկավարի»։