Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. եթե պարզվի, որ ազերիները մտել են Սոթքի ոսկու հանք, սա լրջագույն խնդիր է. Թագուհի Թովմասյան

Մենք այսօր գտնվում ենք անորոշության և անտեր վիճակում: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ինչու է հայ քաղաքացին ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն մենակ, ուր է մեր սահմանապահ ծառայությունը, ուր է մեր բանակը, ուր են խաղապահները և ուր է պետությունը, որպես ինստիտուտ, և ինչու է քաղաքացին ադրբեջանցուն խնդրում, որ իր տանից թողի իր իրերը դուրս հանի, մենք ուր ենք հասել»,-ասաց նա:

Նա նշեց, որ հասկացանք պարտվել ենք, բայց հիմա խնդիրներ կան, որ չեն լուծվում: «Ինչն է մեր խնդիրը, ինչու ենք մենք կազմաքանդվել: Ես ահազանգեր ստացա, որ խնդիր ունենք այս պահի Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են և իրենք առաջ են գալիս: Դա մեղմ ասած խայտառակություն է»,-ասաց նա և նշեց, որ այդ ինֆորմացիան հաստատվել է , իսկ հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց:

«Եթե այս ընթացքում պարզվի, որ ազերիները մտել են ոսկու հանք, Սոթքը արդեն Վարդենիսի տարածք է, եթե այնտեղ ներխուժել են, սա լրջագույն խնդիր է»,-ասաց նա: Նա կոչ արեց պաշտպանել վարդեսցիների իրավունքները, մարդիկ միայնակ են մնացել:

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն էլ նշել է, որ շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը:

Please enter a valid URL