Search
Close this search box.

Արտաքին գործերի նախարարն այսօր մի խայտառակ հայտարարությամբ է հանդես եկել

«Արտաքին գործերի նորանշանակ նախարարն այսօր մի խայտառակ հայտարարությամբ է հանդես եկել և ես ոչ մի հույս չեմ կապում հայկական դիվանագիտության հետ, որի ղեկավարը հենց նա է»,- այս մասին այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նա այսօր հայտարարել է, որ մենք պարտվել ենք ռազմի դաշտում՝ ոչ թե դիվանագիտության․․․ Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմն սկսվում է այն ժամանակ, երբ որ դիվանագիտությունը պարտվում է, ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից»,- նշել է պատգամավորը։

Please enter a valid URL