Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը անհետ կորածների, գերիների փոխանակման և կառավարության հրատապ անելիքների մասին

«Մենք պետք է հաղթահարենք այս ծանր ժամանակները և ես, որպես վարչապետ, ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը»,- կառավարության նիստի իր խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ արցախահայերին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել կառավարությունը․ «Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի` պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը՝ Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ։ Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը։

Այս աշխատանքերի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզանից»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ զոհվածների ընտանքիների, հաշմանդամության ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը նույպես կառավարության հրատապ անելիքների ցանկում է։

Please enter a valid URL