ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատերազմի ամենաթեժ օրերին 73 մլն 105 հազար դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին, այս մասին տեղեկացնում է Yerevan.Today–ը՝ նշելով, որ տեղեկությունը նախարարությունը պաշտոնապես հաստատել է։
«Ահա այսպես, երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ այժմ նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգևավճարով։ Գուցե սա իրեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ ֆինանսների կառավարիչ Ջանըուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավար հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։
Նա, ի դեպ, «սևերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հետևաբար՝ լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով, նախարարների 1 ու կես միմիոնանոց ուռճացված աշխատավարձերով և 8 մլրդ դոլարի հասցված ՀՀ պետական պարտքով»,– գրում է կայքը։