Հայաստանում գործող սորոսածին և թուրքահպատակ ուժերը հանձնարարություն են ստացել՝ քարոզարշավ սկսել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության զորախմբի դեմ: Ազգադավ այս ուժերի ամերիկյան ու թուրքական տերերին ամենևին դուր չի գալիս, այն, որ, ռուսական խաղաղապահ զորախմբի անմիջական աջակցությամբ, ամեն օր հազարավոր հայ փախստականներ են վերադառնում Արցախ, որ Ռուսաստանի ներկայությունն Արցախում ապահով լինելու զգացողություն է ներշնչում արցախցիների մոտ և որ Արցախը վերստին սկսում է ապրել հայկական կյանքով:
Հայաստանում հակառուսական քարոզչության կազմակերպիչներն ի սկզբանե խնդիր ունեին՝ Արցախն ամբողջությամբ հանձնել Թուրքիային և նրա հոգեզավակ Ադրբեջանին, ինչը, Ռուսաստանի ակտիվ միջամտության արդյունքում, կասեցվեց:
Ազգային այս աղետն ի սկզբանե հնարավոր կլիներ կանխել, եթե Հայաստանի այսօրվա իշխանություններն ավելի շուտ դիմեին Ռուսաստանի աջակցությանն, ինչի հնարավորությունը միանգամայն իրատեսական էր:
Փոխարեն քննադատության թիրախ դարձնեն Հայաստանն ու Արցախը նման ողբերգության հասցրած և ազգային դավաճանության ուղին բռնած Փաշինյան Նիկոլին և նրա ապազգային իշխանությանը, սորոսապաշտ և թրքապաշտ այս ուժերը փորձում են ամեն ինչում մեղավոր կարգել Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից, Հայ Ազգի դարավոր բարեկամ Ռուսաստանին՝ հայ հանրությանը հերթական անգամ ներշնչելով այն միտքը, որ մեր դժբախտությունների ու ձախողումների մեղավորը ոչ թե սորոսածին ու թրքահպատակ հայաստանակործան իշխանություններն են, որոնց երկուսուկես տարվա անփառունակ գործունեությունը Հայաստանում հանգեցրեց ազգային աղետի, այլ դժվարին պահին մեզ օգնության ձեռք մեկնած ու աղետը կասեցրած Ռուսաստանը: Փոխարեն Ռուսաստանին շնորհակալության խոսքեր ասելու և անցյալի դառը փորձից դասեր քաղելու՝ այլասերված այս ուժերն ու գործիչները շարունակում են հակառուսական նույն արշավն, ինչի համար էլ իրենք ստեղծվել ու վարձատրվում են:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, բարձր գնահատելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից Արցախում իրականացվող առաքելությունը, որը բացառապես ապահովում է Արցախի և նրա բնակչության անվտանգությունն ու ապրելու իրավունքը, հայտարարում է, որ Արցախում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմի դեմ ուղղված ցանկացած քարոզչություն ուղղորդվում է նույն հայտնի սորոսական կենտրոնների կողմից, և նպատակ ունի հող նախապատրաստել մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, կամ, որ նույն է՝ Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը ապահովելու համար:
Մենք ոչ միայն դատապարտում ենք ազգային դավաճանության նման դրսևորումներն, այլ անհնարինը դարձնելու ենք հնարավոր՝ իրադարձությունների նման ընթացքը կանխելու և ոչնչացնելու համար:
Մեր խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ օր առաջ իշխանությունից հեռացնել Հայաստանն ազգային աղետի հասցրած Փաշինյանին Նիկոլին, և Հայաստանում ձևավորել բացառապես ազգային պետական շահերով առաջնորդվող իշխանություն, որն ընդունակ կլինի Հայաստանը դուրս բերել ներկա աղետալի իրավիճակից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցություն նախագահ՝ Խաչիկ Ասրյան