ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում չի սահմանափակվի 5 տարով: Այս մասին նա ասել է ТАСС-ի հետ հարցազրույցում:
«5 տարվա ընթացքում պետք է հասցնել ստեղծել անվտանգության երաշխիքներ եւ կայունություն տարածաշրջանում: Եվ ես կարծում եմ, որ նրանց ներկայությունը չի սահմանափակվի 5 տարով», – ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի մասով մնացել է անփոփոխ:
Մանրամասները՝ տեսանյութում: