Search
Close this search box.

Ինչով են այսօր զբաղվել Փաշինյանի «սմերտնիկները», և ինչ է ուզում ապացուցել Փաշինյանը

Այսօր Ազգային ժողովի խորհուրդը կողմ է քվեարկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդությանը, որը ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սահմանադրական դատարանի կողմից: Հարցն այստեղ այն է, թե իշխանությանը և կոնկրետ վարչապետի պաշտոնում թյուրիմացաբար հայտնված Նիկոլ Փաշինյանի ինչին է պետք, որ Ծառուկյանը զրկվի մանդատից, ինչ խնդիր է լուծում Փաշինյանը:

Պետք է նախ նկատել, և ինչպես շատերն են պնդում, Փաշինյանը գտնվում է ոչ ադեկվատ հոգեվիճակում, այսինքն նրա քայլերը պետք է բացատրել ոչ թե ռեացիոնալությույան և բանականության դաշտում, այլ իռացոնալության:

Պետք է նկատի ունենալ, որ Փաշինյանը նվաստացվել է ոչ միայն Ռուսաստանի այլ նաև Ադրբեջանի նախագահների կողմից, որը շարունակվում է գրեթե ամենօրյա ռեժիմով: Փաշինյանը մերժված է հայ հասարակության կողմից՝ լինի դա Հայաստանում, Սփյուռքում, թե առավել ևս Արցախում: Նրան այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում: Բայց Փաշինյանը ունի իրեն հլու հնազանդ ծառայող «սմերտնիկների» մի փոքրաթիվ խումբ, որոնք հասկանում են, որ Փաշինյանի կործանումը իրենց կործանումն է, ու պատրաստ են կատարել նրա ցանկացած հրահանգ , ինչպես օրինակ այսօր վարվեցին Աժ խորհրդի 10 իմքայլական անդամները:

Փաշինայնին թվում է, որ եթե ինքը Ծառուկյանին զրկի մանդատից, ինքը հանրությանը ցույց կտա, որ ինքը դեռ իշխանություն ունի, որ ինքը դեռ այնքան ուժեղ է, որ կարող է ինչ որ հարց լուծել, ինչ որ բան որոշել, մի խոսքով ինքը դեռ չի մեռել, կա: Ալիևի դեմ կզած Փաշինյանը ուզում է ինքնահաստատվել Ծառուկյանից մանդատ վերցնելով: Եթե անգամ Փաշինյանի նշանակած ՍԴ անդամներն էլ կողմ քվեարկեն այդ որոշմանը, և Ծառուկյանը զրկվի մանդատից, դա ոչինչ չի նշանակում:

Հայաստանի խորհրդարանը այլևս լեգիտիմություն չունի, որովհետև լեգիտիությունից զրկված է ամբողջ իշխանությունը: Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել, բոլորը հասկանում են, որ նա մնալու է այնքան ժամանակ, մինչև չիրագործի իր ստարագրած ղազագրի ստորացուցիչ դրույթները: Դրանից հետո նրա մնալը այլևս ոչ մեկի պետք չի: Նա պետք է գնա, որպեսզի Հայաստանը մնա:

Հիշում եք չէ 2018թ. նա հայտարարում էր. կամ ես կդառնամ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:

Ընդամենը երկուսուկես տարի հետո պարզ դարձավ, որ նա կամ կլքի Հայաստանի վարչապետի պաշտոնը, կամ Հայաստանն ուղղակի չի լինի:
Armlife.am

Please enter a valid URL