Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով հարյուրավոր արցախցիներ ամեն օր վերադառնում են հայրենիք: Ճանապարհի անվտանգությունը ապահովում են ռուսական խաղաղապահ զորքերը՝ մայրուղու տարբեր հատվածներում անցակետեր տեղադրելով: Անցակետերի միջանկյալ հատվածներում, շրջում են ՌԴ-յան ռազմական ոստիկանության պարեկները: