ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երկու օրերին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսային զրույցների ժամանակ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են ռուս խաղաղապահների աշխատանքին, Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ցուցաբերմանն ու տնտեսական փոխգործակցությանը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Հեռախոսազրույցները կայացել են նոյմեբերի 23-ին ու 24-ին:
Կողմերը նաև քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են Երևան ու Բաքու ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցին: