Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը ներկա է Ռիտա Սարգսյանի հոգեհանգստին

Այս պահին ՀՀ 3-րդ նախագահի տիկին՝ Ռիտա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունն է ընթանում Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցում:

Հոգեհանգստին ներկա է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայատարարություն էր տարածել, որում ասված էր․
«Սիրելի՛ հայրենակիցներ,

լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։

Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից եւ համաճարակային վիճակից»։

Please enter a valid URL