Գաղտնի այցով ՌԴ մեկնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Հայաստան վերադարձնող ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել տեղի ժամանակով 21:44, վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 01:44-ին: Ի դեպ, Արայիկ Հարությունյանին ուղեկցող անվտանգության աշխատակցին թույլ չեն տվել հատել ՌԴ սահմանը: Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան էջից:
«Նշենք, որ Արցախի նախագահը պետք է Մոսկվայում մնար մինչև նոյեմբերի 25-ը, բայց Mediaport-ի հրապարակումից հետո ընդհատել է այցը և վերադարձել է Հայաստան, իսկ ՌԴ էր մեկնել իր պաշտոնը պահելու հարցով, քանի որ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին:
Արայիկ Հարությունյանի խոսնակը երեկ ողջ օրը հեռախոսազանգերին չի պատասխանել, ավելին՝ օրեր առաջ կայացած խորհրդակցության մասին հաղորդագրություն էին տարածել՝ կոծկելու Հարությունյանի ՌԴ մեկնելու փաստը»: