Search
Close this search box.

Նախագահն ու Փաշինյանը միասին են գործում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ իշխանական դատավորների հայտնի զույգին՝ Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան, համալրվել է եւս մեկը․ նրանց է միացել նաեւ Արթուր Վաղարշյանը, ով ՀՀ նախագահի կողմից էր առաջադրվել։

Օրերս բարձր դատարանը քննարկել էր ՄԻՊ դիմումը՝ ռազմական դրության ժամանակ մամուլի ազատությունը սահմանափակող դրույթների վերաբերյալ, եւ որոշել էր կասեցնել դրանց գործողությունը։ Որոշմանը դեմ է քվեարկել իշխանական եռյակը։ Եթե Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի քվեարկությունը տրամաբանական է, ապա անհասկանալի է ԵՊՀ-ական Վաղարշյանի դիրքորոշումը։ Ինչո՞ւ եք դեմ քվեարկել․ երեկ հարցրինք Վաղարշյանին։

Նա թեեւ ինքն է հետ զանգել լրագրողին, բայց ասել է, որ խորհրդակցության է՝ չի կարող պատասխանել։ Արդյոք պատահականությո՞ւն է, որ հենց Արմեն Սարգսյանի կադրն է դեմ մամուլի սահմանափակումները հանելուն։

Գուցե անհիմն չեն լուրերը, որ ՀՀ նախագահը չնայած պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց գործում է նրա հետ համաձայնեցված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL