Search
Close this search box.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նոր նախարար նշանակվեց

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:

Ինչպես արդեն հայտնել ենք, նախագահի մեկ այլ հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից։

Please enter a valid URL