Search
Close this search box.

Լարսի անցակետի ռուսական հատվածում բեռնատարների 12 կմ-ոց հերթ է գոյացել

Վերին Լարսի անցակետը բաց է բեռնատարների համար, մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Այս մասին Lragir.am-ին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ անցակետի ռուսական հատվածում բեռնատարների 12 կմ-ոց հերթ է գոյացել։ Այս պահին անցակետը նորմալ աշխատում է, թե ինչ կլինի ժամեր անց, հնարավոր չէ ասել։ Ըստ Թանանյանի՝ խնդիրը եղել է վրացական կողմում՝ անբարենպաստ եղանակի հետևանքով։

«Մեկ շաբաթ ձյուն էր եկել, հինգ օր անցակետը փակ էր։ Հիմա եղանակը լավացել է, բացել են բեռնափոխադրումների համար։ Քաղաքացիների տեղաշարժի մասին խոսք չկա, դրա համար Վրաստանը պետք է որոշում ընդունի, պաշտոնապես իրազեկի։ Հինգ օր փակ է եղել, մեծ հերթեր են գոյացել՝ 12 կմ երկարությամբ հերթ է այնտեղ»,- ասաց նա։

Արամ Թանանյանի խոսքով՝ այս սեզոնին բնորոշ բեռներին զուգահեռ Ռուսաստանից շարունակում է Հայաստան ուղարկվել մարդասիրական օգնություն։ «Թեպետ օգնության ծավալները նվազել են, մարդիկ սպասում են, որ տեսնեն ավելի շատ ինչի կարիք կա»,- ասաց նա։

Please enter a valid URL