Մինչ այս պահը ՀՀ կառավարության և իրավապաշտպանների կողմից հայ ռազմագերիների ընտանիքի անդամների անունից շուրջ 50 դիմում է ներկայացվել (կամ նախապատրաստական փուլում է) Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին NEWS.am–ին հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Միայն 29 ռազմագերու վերաբերյալ գանգատ ներկայացվել է իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի կողմից։
Ինչ վերաբերվում է ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորական և քաղաքացիական անձանց ընդհանուր թվին, ապա ըստ Սահակյանի՝ այն գերազանցում է 100–ը։