Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ, գրում է SalamNews-ը՝ հավելելով, որ նրա նկատմամբ քրգործ է հարուցվել ԱՀ ՔՕ 103-րդ հոդվածով («ցեղասպանություն»)։
Նշվում է, թե դատարանը բավարարել է միջնորդությունը և Ս. Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հեռակա կալանքը. հայտարարվել է միջազգային հետախուզում: