Search
Close this search box.

«Ախմախ ադրբեջանցիները լյոտչիկ չունեն, դրա համար անօդաչու են թռցնում»․ ադրբեջանական ԱԹՍ-ներից զոհվել է 5000, իսկ վիրավորվել 10000 հայորդի

2016թ, խոսելով ԱԹՍ-ների մասին գեներալ Սարոյան Սեյրանն ասում էր, որ «ախմախ ադրբեջանցիները լյոտչիկ չունեն, դրա համար անօդաչու թռչուններ են թռցնում»:

Նույն 2016թ, այն ժամանակ ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Տոնոյան Դավիթը, ի պատասխան ԱԹՍ-ների ձեռքբերման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, ասում էր, որ «դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետև մենք այլ լուծումներ ենք տվել դրան, և ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում:

Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաև հասարակ գրանատոմյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը Ձեզ երևի որոշ բաների մասին ասում է»: Թե Սարոյան Սեյրանը, թե Տոնոյան Դավիթն այսօր ողջ են և առողջ:

Մեծամասամբ ադրբեջանական ԱԹՍ-ներից զոհվել են շուրջ 5000, իսկ վիրավորվել են մոտ 10000 հայորդիներ: Կորցրել ենք 10000 քկմ տարածք: Ունենք շուրջ 130 000 փախստական: Մնացածն ինքներդ շարունակեք:

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL