350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել վերջին տասը օրում, այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Աշխատանքներն սկսվել էին Շուշիից, վերջին օրերին ընդլայնվել դեպի Մարտունի, Կարմիր շուկա և Մատաղիսի ուղղություններ:
Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Ոչ անհայտ կորած, ոչ էլ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց հստակ թվեր չկան։ Ըստ Արտակ Բեգլարյանի՝ գերիների վերաբերյալ տեղեկատվություն շարունակում են հավաքագրել, բայց հիմնական աշխատանքը Կարմիր Խաչինն է ադրբեջանական կողմի հետ կապի միջոցով։ Շուրջ 40 գերիների վերաբերյալ են դիմումներ ներկայացրել Ստրասբուրգի դատարան:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
23 Նոյեմբեր, 2020 13:59
350 հայ զինծառայողի մարմին գտնվել է, 40 գերու վերաբերյալ դիմումներ ներկայացվել են ՄԻԵԴ. Տեսանյութ
350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել վերջին տասը օրում, այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Աշխատանքներն սկսվել էին Շուշիից, վերջին օրերին ընդլայնվել դեպի Մարտունի, Կարմիր շուկա և Մատաղիսի ուղղություններ:
Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Ոչ անհայտ կորած, ոչ էլ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց հստակ թվեր չկան։ Ըստ Արտակ Բեգլարյանի՝ գերիների վերաբերյալ տեղեկատվություն շարունակում են հավաքագրել, բայց հիմնական աշխատանքը Կարմիր Խաչինն է ադրբեջանական կողմի հետ կապի միջոցով։ Շուրջ 40 գերիների վերաբերյալ են դիմումներ ներկայացրել Ստրասբուրգի դատարան:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Կետերից մեկում նշվում է, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Մանրամասները՝ տեսանյութում