Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․
«Ապրիլյանից հետո մի տեսանյութ էին ուղարկել՝ խնդրելով, որ չհրապարակեմ։ Ինչպես են ադրբեջանցիները մեր դիրքերի մոտ իրենց դիակները հավաքում։ Գլուխները կախ, խելոք-խելոք, հավաքում էին իրենց սպանվածների զենքերը, հանձնում մերոնց, մարմինները դնում սպիտակ տոպրակների մեջ ու տանում։
Պարզ երևում էր, թե պարտվածն ով է։
Այսօր ադրբեջանցիները տեսանյութ են դրել, թե ինչպես են Նիկոլի ստորագրությամբ թշնամուն հանձնած Վազգենաշեն գյուղի բնակիչներն իրենց ունեցվածքը մի կերպ բարձում մեքենաների վրա, որ գյուղը լքեն։
Մի քանի մետր հեռավորության վրա հանգիստ կանգնած նկարահանում են ադրբեջանցիները, մերոնց հայհոյում, դե այդ մարդիկ էլ ի՞նչ անեն, գլուխները կախ վեշերն են բարձում։
Պետությունն իրենց կանչել էր Արցախ, թե բա վերադարձեք ձեր գյուղերը, իսկ 2 օր անց ասել, դուրս եկեք, հանձնում ենք։ Այդ մարդկանց համար ամենածանր պահին պետությունն իրենց կողքին չէր։
Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունն իրենց կողքին չէր։
Ու երբ այսօր դավաճան Նիկոլն ու իր խամաճիկ Արայիկը կոստյումներով և փոխկապներով «նախագահի ու վարչապետի» հանդիպում են բեմադրում, հայհոյանքից ու անեծքից զատ որևէ այլ բանի արժանի չեն։
Ընդհանրապես, ամբողջ կյանքում և մեռնելուց հետո էլ իրենց պետք է ուղեկցի հայհոյանքն ու անեծքը։