Քարվաճառում հայերն այրել են էլեկտրակայանը, որպեսզի Ադրբեջանը չկարողանա օգտագործել այն։ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը պետք է զիջվի Ադրբեջանին՝ համաձայն Ռուսաստանի նախաձեռնած խաղաղության պայմանագրի. գրում է լրագրող Պատրիկ Լանկաստերն իր թելեգրամյան ալիքում։
«Այս պայմանագրով վերջ դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև բարդ պատերազմին: Քարվաճառի բնակիչները կտրականապես դեմ են դրան և պատրաստ են պայքարել մինչև վերջին շունչը: Նրանք այրում են իրենց տներն ու ենթակառուցվածքները, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան օգտագործել դրանք», – գրում է լրագրողը։