Search
Close this search box.

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից, այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները:

Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:

Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:

Կհանդիպենք», — գրել է Ասատրյանը։

Նշենք, որ նախօրեին վարչական շրջանի ղեկավարը լուսանկար էր հրապարակել իր աշխատասենյակից, որտեղ սեղանի շուրջ նշում էին ընկերների վերադարձը սահմանից։

Please enter a valid URL