Search
Close this search box.

Հրաժարականի դիմում գրելու որոշումը հեշտությամբ չեմ կայացրել. Ցոլակյան

Այսօր Ֆելիքս Ցոլակյանն Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային եւ տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ հրաժարականի դիմում գրելու որոշումը հեշտությամբ չի կայացրել:

Գեներալ-լեյտենանտը նշեց, որ 2 տարվա ընթացքում ոլորտային փոփոխությունները հաջողվել են կառուցողական աշխատանքի շնորհիվ: Ֆելիքս Ցոլակյանն իր գոհունակությունը հայտնեց ստորաբաժանումներին՝ իրենց ծառայությանը բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու համար:

Պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ իր կողմից ստանձնած բարեփոխումների ծրագրերը կշարունակվեն. ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են:

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ներկայացուցիչներին կոչ արեց շարունակել աշխատել նույն ոգով՝ ի նպաստ համակարգի զարգացման եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Please enter a valid URL