Search
Close this search box.

Դրա այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը. Պուտինի նախազգուշացումը

Նրանք, ովքեր փորձում են արգելակել Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնության իրագործումը, պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ինձ համար անսպասելիորեն հնչել է այն, ինչ դուք այժմ ասացիք՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հայտարարության իրականացումն արգելակելու միտումների մասին: Մարդիկ, որոնք փորձում են անել դա, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը»,-ասել է նախագահը Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ:

«Եւ եթե, Աստված չանի, դա տեղի ունենա, ապա տուժածների արյունը կլինի ձեր ձեռքերին: Նրանց, ովքեր փորձում են չեղարկել այդ համաձայնությունը: Դա պետք է բոլորը հասկանան».-հավելել է Պուտինը:

Please enter a valid URL