Search
Close this search box.

Ալիեւն ասել է, որ պատրաստ է երկխոսել Հայաստանի «առողջ ուժերի» հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Բաքուն պատրաստ է նորմալ հարաբերություններ կառուցել Երեւանի հետ, եթե Հայաստանում իշխանության գան «առողջ ուժեր»:

ՌԻԱ «Նովոստին» հայտնում է, որ Ալիեւն այդ մասին ասել է ժողովրդին ուղղված ուղերձում: Նա ասել է, որ «ներկայում Հայաստանում խորը ներքին ճգնաժամ է»:

«Ամենայն հավանականությամբ, այդ ճգնաժամից հետո Հայաստանում իշխանության կգան առողջ ուժեր: Եթե այդպես լինի, մենք պատրաստ ենք նորմալ հարաբերություններ հաստատել», — ասել է Ադրբեջանի նախագահը:

Please enter a valid URL