Հերմինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ալեն Սիմոնյան, կարո՞ղ է իմանաս՝ ո՞վ էր հրահանգել զոհված հերոսների դիերը Սպայկայի ֆուռերի սառնարաններում թաքցնել, որ իրական զոհերի թիվը ժողովուրդը չիմանա։
Կարո՞ղ է իմանաս, թե ով էր, որ ժողովրդին «Հաղթելու ենք» թմրամիջոցի դոզայի տակ պահելու համար հերոսների ծնողներին խելագարության էր հասցնում, ստիպում էր մեկ-երկու ամիս շարունակ իրենց երեխաներին փնտրել պատերազմի դաշտում ու դիահերձարաններում։
Գիտե՞ս, թե ում շնորհքն է, որ զոհվածների ծնողները, որոնք նույնիսկ վստահ չլինելով՝ զոհվել են իրենց երեխաները, թե ոչ, աղոթում էին, որ գոնե երեխայի դիակը գտնեն ու մարդավարի հողին հանձնեն։
Ալեն, գիտե՞ս, թե որ դավաճան կոտոշավոր անասունի շնորհիվ է, որ ՀՀ-ի ու ԱՀ-ի դիահերձարաններում էլ տեղ չկար, սառնարան չկար, որ հերոսների դիերը պահեին. մեր հերոսների դիերը փտում էին դիահերձարանների պատերի տակ շարված պարկերի մեջ։ Իսկ այն քիչ «բախտավոր» հերոս տղերքի դիերը, որոնք դեռ ճանաչելի էին, այդպես էլ փտեցին, դրա համար էլ փակ դագաղներով հողին հանձնվեցին։
Ալեն, ո՞վ է այդ ամենն արել։ Տեղյա՞կ ես։ Գիտե՞ս։