Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմի օրերին 100 տոկոս սուտ ինֆորմացիա է տրվել հասարակությանը․ Հակոբյանը փակագծեր է բացում

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցերին, թե ինչու պատերազմում պարտվեցինք՝ հորդորելով բառերը հնչեցնել իրենց անուններով։

«Այստեղ ևս սուտ ինֆորամցիա տարածելը մեզ օգուտ չի բերում։ Պարտությունը դա կործանում չէ, պարտությունը նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է, միայն ու միայն դա պետք է գնահատես և այդտեղից ճիշտ հետևություններ կատարես»,-ասաց նա։

Նրա խոսքով, առաջին պատճառը ղեկավարումն է՝ ԶՈւ-ն խաղաղ պայմաններից պատերազմի բերելու ընթացքում և պատերազմի ընթացքում ղեկավարումը։

«Մեր բոլոր անհաջողությունները սկսվել է ԶՈՒ-ն պատերազմի նախապատրաստումից։ Այն տվյալները, որ տրվել են պատերազմի սկզբին․ ներկայացնում եմ տարեթվերով՝ զերծ մնալով ներկա և նախկին պաշտոնյաներ հնչեցնելուց, որովհետև ինձ այդ բառն անընդհատ վիրավորում է»,-ասաց Մովսես Հակոբյանը՝ մանրամասները ներկայացնելով, թե որ թվականին ինչ է կատարվել բանակում։

Նա ներկայացրեց նաև մինչ նոր պաշտոնին անցնելը գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատման պատմության մասին։ Իր խոսքով՝ զգուշացրել է, թե ԳՇ պետ է նշանակվել ամենաանպատրաստ մարդը՝ Արտակ Դավթյանը։ «Սա ոչ թե դավաճանություն է, այլ՝ անգրագիտություն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL