Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիճաբանություն ԱԺ-ում՝ Արման Բաբաջանյանի և ՊՆ փոխնախարարի միջև

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վարչապետի նախօրեին հրապարակած «ճանապարհային քարտեզի» ութերորդ կետը, որը վերաբերում է Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատմանն ու բարեփոխումների մեկնարկին, պաշտպանական գերատեսչությունը, որը թերևս ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին:

«Մենք ունենք ամբողջությամբ կատվածահար եղած կառավարման համակարգ և չենք կարող բնականոն ռեժիմով ակնկալել արդյունավետ լուծումներ, որոնք օրհասակն են և գերկարևոր այս պահին։

Ես կարծում եմ, որ մենք պետք է հետամուտ լինենք, որպես ԱԺ, որպեսզի համապատասխան հետևություններ արվեն տեղի ունեցածի վերաբերյալ, պաշտպանկան գերատեսչությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, Անվտանգության խորհուրդը և այլ գերատեսչություններ, պատասխանատու մարմիններ պիտի ժամ առաջ այդ խիզախությունը ունենան՝ լքեն իրենց պաշտոնը, և թույլ տան, որպեսզի նոր, առողջ, պրոֆեսիոնալ և մեր պետականության ու պետությանը նվիրված մարդիկ նվիրվեն առողջ աշխատանքին: Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարևորագույն աշխատանքով»,- հայտարարեց Բաբաջանյանը:

Պատգամավորի խոսքով, նախօրեին Մարտակերտի 5 գյուղերի բնակիչների ասել են, որ պետք է լքեն իրենց բնակավայրերը, որովհետև պատասխան չկա և կառավարությունը հետևողական չէ այս հարցերին։

Նա կոչ արեց իշխող խմբակցության պատգամավորներին «թափ տալ իրենց»:

Արման Բաբաջանյանին արջագանքեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը․ «Մարտակերտի գյուղերի մասով կարելի էր քարտեզը նայել և տեսնել, որ դրանք Աղդամի շրջանի գյուղեր են եղել, որոնք վերջին վարչատարածքային բաժանումով Արցախի Հանրապետությունը ներառել էր Արցախի Մարտակերտի շրջանում և պետք է չհիմնարվորված հայտարարություններ անել: Ինչ վերաբերում է որակավորումներին, կխնդրեմ, որպեսզի մնաք ավելի էթիկայի կանոնների շրջանակում և մեղադրանքներ հնչեցնելուց հստակ, եթե իրավաբանական այդքան գիտելիք չունեք, ես ձեզ խոստանում եմ օժանդակել, հանցագործության մասին հաղորդում ներկայացնեք իրավապահ մարմիններին կոնկրետ անձանց մեղադրանքներ ներկայացնելով՝ մաֆիոզ, կլանային և այլն»։

Արման Բաբաջանյանը տեղից միջամտեց, ինչին ի պատասխան Բալայանն ասաց, որ գա ամբիոնից խոսի, Բաբաջանյանն իր հերթին ասաց, որ պետք լինի կխոսի։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը միջամտեց վիճաբանությանը՝ խնդրելով տեղից չարձագանքել:

Գաբրիել Բալայանը Լենա Նազարյանին խնդրեց «կարգի հրավիրել» Արման Բաբաջանյանին:

«Չափերդ ճանաչի»․ դարձյալ արձագանքեց Բաբաջանյանը:

«Իմ՝ չափը ճանաչելու հետ կապված, կարծում եմ, այստեղ պետք չի դրա մասին խոսել: Դուք ձեր չափը ճանաչեք: Դեռ․․ եթե ես սկսեմ ձեր նկրտումների մասին խոսել…»,- ասաց Պն փոխնախարարը։ Պատգամավորը տեղից դարձյալ հակադարձեց։

Իրավաբան.net

Please enter a valid URL