Search
Close this search box.

Դժբախտ պատահար․ Ռուս խաղաղապահի մեքենան Մեղրիում բախվել է հայ վարորդի մեքենային.կան զոհեր

Այսօր Վայոց Ձորի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել հայկական պետհամարանիշներով «Opel» ավտոմեքենան և ռուսական համարներով «УРАЛհա» բեռնատարը: «Opel»-ը բախման հետևանքով հրդեհվել է: Վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են այրվածքներից, իսկ «УРАЛ»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

«Հրապարակին» ստույգ տեղեկություններ են հասել, որ բեռնատարի ղեկին ՌԴ քաղաքացի է եղել, որը մեկնում էր Արցախ խաղաղապահ գործունեություն իրականացնելու նպատակով: Դեպքի վայրում փրկարարներից բացի եղել են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներ:

Please enter a valid URL