Search
Close this search box.

«Խրամատն» առաջինը լքել են հենց Արցախի նախագահի նշանակած մարդիկ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ «դավաճանների» փնտրտուքով է զբաղված ու հետեւողականորեն հայտարարում է, որ վճռական պահին շատերն են լքել առաջնագիծը՝ դրանով փորձելով արդարացնել ռազմաքաղաքական ղեկավարության պարտությունը, Արցախում նրա թիրախ դարձածները խոսում են այն մասին, որ «խրամատն» առաջինը լքել են հենց ԱՀ նախագահի նշանակած «մարդիկ»։

Անգամ Հարությունյանի անձնական թիկնազորի անդամներից մի քանիսը հրաժարվել են «շեֆի» հետ առաջնագիծ մեկնել։ Իսկ նրա նշանակած գլխավոր դատախազի երկու տեղակալները, որոնց գեներալի կոչում էր տվել, Արցախը լքել են պատերազմի օրերին, եւ սրանով է պայմանավորված, որ Արայիկ Հարությունյանն օրերս նրանց հեռացրեց պաշտոններից։ Առհասարակ, ինչպես Հայաստանն է կառավարման ճգնաժամ ապրում, այնպես էլ՝ Արցախը։

Պետական պաշտոնյաների մի մասին Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց դեռ պատերազմի փուլում՝ Հայաստան փախչելու համար, մի քանիսն էլ ազատվեցին պատերազմից հետո՝ իբրեւ բողոքի նշան։ Նրանց թվում էր ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը»:

Please enter a valid URL