Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ ղեկավարն ասել է, որ հոկտեմբերին Ալիևին համոզել էր դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում փախստականների՝ Շուշի վերադառնալու պայմանով, բայց Հայաստանը դեմ էր։
Պուտինն ասել է նաև, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին։ Նրա խոսքով, Թուրքիան երբեք չի թաքցրել Ադրբեջանին աջակցությունը, ինչը ԽՍՀՄ փլուզման աշխարհքաղաքական հետևանքն է։