«Սեպտեմբերի 28-ից 29-ին ձեզ առաջարկվել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և, ըստ համաձայնության, քննարկել ռուս խաղաղապահների տեղակայումը»,- այսօր ԱԺ ամբիոնից դիմելով իշխանությանը՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը։
«Ամբողջ երկուսուկես տարի ապրել ենք այն գիտակցությամբ, որ բանակն ակտիվ զինվում է, և բանակաշինությունը նոր թափ է ստացել, սակայն պարզվում է, որ ձեր պաշտոնյաներն այսօր զենք են վաճառւմ խիստ խնդրահարույց գոտիներում թրքամետ ուժերին»,- հայտարարեց պատգամավորը։