Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Պարգև սրբազանի ինքնազգացողության մասին

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողությունը լավ է: Այս մասին տեղեկանում ենք Արցախի թեմի առաջնորդի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը սրտի կաթված է տարել: Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտությամբ պարզվել է, որ ինֆարկտը տարել է ոտքի վրա: Առաջին անգամ սրտի կաթված արքեպիսկոպոսի մոտ բժիշկները գրանցել են, երբ նա ԱՄՆ-ում էր՝ համահայկական հիմնադրամի դրամահավաքին:

Please enter a valid URL