Եթե Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, ինչու՞ էր կինդ՝ Աննան, ֆոտոսեսիաների գնում Շուշիում։ Ազատության հրապարակում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը։
«Որպես չարիքի կրող, որպես չարիքի մարմնացում Ադրբեջանին տվեցիր այն բոլոր հողերը, որտեղ կինդ լուսանկարվեց։ Լուսանկարվեց Շուշիում, տվեցիր Ադրբեջանին, լուսանկարվեց Քարվաճառում, տվեցիր Ադրբեջանին, լուսանկարվեց Հադրութում տվեցիր Ադրբեջանին։ Ադրբեջանի դրոշի օրը՝ նոյեմբերի 9-ին, ժողովրդի թիկունքում, դավադրաբար ստորագրեցիր կապիտուլյացիայի փաստաթուղթը։
Աշխարհում որևէ երկրում թշնամու առաջ ծնկի եկած, ժողովրդին դավաճանած քաղաքական իշխանությունը չի մնում։ Ժողովուրդը նրան վտարում է, բարոյական պատասխանատվության ենթարկում»,-ասաց Իվետա Տոնոյանը։