ArmLur.am-ի տեղեկություններ համաձայն` Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել: Մենք տեղեկացանք, որ Սրբազանն այժմ Երևանում է գտնվում: Մենք փորձեցինք զրուցել Պարգև Սրբազանի հետ` պարզելու համար առողջական ինչ վիճակում է նա:
Պարգև Սրբազանն ասաց, որ ինքը չի ցանկանում որևէ բան այս պահին խոսել, քանի օր առաջիկայում պատրաստվում է մեկնել արտերկիր` վիրահատության նպատակով: Մեր զրուցակիցն ասաց, որ այլ հարցեր կան այժմ, որի մասին դեռ չի ցանկանում խոսել, այժմ իր բուժման հարցերով է զբաղված: