Երևան է ժամանել ռուսական զրահատեխնիկայի նոր խմբաքանակ և խաղաղապահների մի մասը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առքելություն իրականացնելու համար ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական 18 Իլ-76 և 2 «Ռուսլան» Ան-124 ինքնաթիռները տեխնիկայով ու 15-րդ խաղաղապահ բրիգադի անձնակազմով վայրէջք են կատարել Երևանի աերոդրոմներում: Ռուս զինծառայողները բեռնաթափել են նյութական միջոցները, սպառազինությունը և ռազմական տեխնիկան»,- ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Մեկ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Հայաստան են տեղափոխել 58 միավոր տեխնիկա՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ: