Հայաստանում նոյեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 337-ի։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 1763 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Նոյեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 450 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 27 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2213-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 879 է, ընդհանուր առողջացածներինը՝ 74 984, փաստացի բուժվողներինը՝ 40 140 (մեկ օրում ավելացել է 576-ով): Մեկ օրում արվել է 3395 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 464 001 թեստ: