Search
Close this search box.

ՖՈՏՈ. Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում

Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահրամ քահանա Մելիքյանը։

«Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում:

Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»,- գրել է նա։

Նշենք, որ Տեր Հովհաննեսը հայտնել էր՝ Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում։ Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տեր Հովհաննեսին հաղորդել էր․ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:

Please enter a valid URL