Այսօր Panorama.am-ը հայտնել էր, որ գտել են Արարատ Միրզոյանի աթոռին նստած ծխող երիտասարդի դին ու հրապարակել սույն լուսանկար:
Վերոնշյալ տեղեկությունը հղմամբ հրապարակվել է նաև ArmLife.am կայքում:
Ավելի ուշ լրատվամիջոցը լրացում է կատարել հրապարակման մեջ:
«Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։
«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»։
Ուղղված. Ավելի ուշ պարզվեց, որ ԱԺ նախագահի աթոռին նստած ծխող տղայի անունը Ռաֆիկ է։ Մահացած գտել են նրա կողքին կանգնած՝ դրոշով փաթաթված երիտասարդին»,-գրել է լրատվամիջոցը: