«Հրապարակ». «Այս օրերին շատ պաշտոնյաներ ընդհատակ են անցել, բայց ամենատարօրինակը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի լռությունն է, որովհետև սա առաջին հերթին դիվանագիտության պարտություն է, նոր՝ բանակի։ Մեզ պատմեցին, որ Մնացականյանը օրերս հավաքել է ԱԳՆ ղեկավար կազմին և հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ։
Ասել է, որ իր համար էլ է անսպասելի եղել այն։ Ներկաները խիստ վրդովվել են այս խոսքերից, չեն հավատացել նրան և նախարարի երեսին ծանր մեղադրանքներ են շպրտել։ Անգամ փոխնախարարներից մեկը կեսից հեռացել է՝ չցանկանալով այդ թատրոնին մասնակից դառնալ։ ԱԳՆ-ի աշխատակազմի մեծ մասը, որն այս կամ այն կերպ տարիներ շարունակ մասնակցել է բանակցային պրոցեսին, աններելի են համարում այն, ինչ կատարվել է և կարծում են, որ Զոհրաբ Մնացականյանը նույնպես պետք է հրաժարական տա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: