Խայտառակ կապիտուլացիոն փաստաթղթի ստորոգրումից դեռ ուշքի չենք գալիս : Իհարկե, բոլորս քաջ գիտակցում ենք, որ ականատես ենք լինում մեր պատմության ամենադաժան օրերին և կրում ենք «ցինիկ առաջնորդի» պարտության հետևանքները: Բոլորս գիտակցում ենք, որ այս ամենի միակ մեղավորը մնում է վարչապետը, բայց մեղավորներին խրախուսողները ևս արժանի են պարսավանքի: Այսօր այդ խայտառակությանը մաս են կազմում նաև «Իմ քայլի» խմբակցության պատգամավորները, բայց հույս է տալիս նաև այն, որ կան թասիբով տղերք, որոնք ոչ մի ձև չեն համակերպվում ցավալի իրականության հետ: Առաջին նամուսով մարդը զոհված ազատամարտիկ Նելսոն Աթաբեկյանի որդի Վարդան Աթաբեկյանն է, ով չի կարողացել համակերպվել հոր արյամբ պահված հողերի հանձնման դաժան իրականության հետ և դուրս է եկել խմբակցության շարքերից՝ դառնալով անկախ պատգամավոր:
Սակայն պետք է նշեմ, որ խմբակցության մեջ է նաև Արգիշտի Մեխակյանը, ով նույնպես ազատամարտիկի որդի է: Այնպես որ կոչ ենք անում նրան ևս դուրս գալ Նիկոլի նման «պատուհասի» ազդեցության ոլորտից և իր հերոս հոր՝ Մեխակ Մեխակյանի անունն ու պատիվը գետնին չտա:
Մարտին Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից