Ադրբեջանի հետ խայտառակ ու ստորացուցիչ փաստաթուղթ ստորագրած, ազատ Արցախն Ադրբեջանին հանձնած, Հայաստանը բարոյական և հոգեբանական ծանրագույն անկման հասցրած, Հայաստանի վարչապետի ու գերագույն հրամանատարի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Փաշինյան Նիկոլը Հայաստանում ամերիկյան դեսպանատան ապաստարանից հիմա էլ դիմում է քաղաքական հետապնդումների և ռեպրեսիաների՝ փորձելով լռեցնել իր ընդդիմախոսների և ամբողջ Հայ Ժողովրդի արդար բողոքի ձայնը, որը պահանջում է նրա հրաժարականը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում սկսված քաղաքական հետապնդումները և իր աջակցությունն է հայտնում քաղաքական բոլոր այն ուժերին և գործիչներին, ովքեր դարձել են պետական մակարդակով կազմակերպված քաղաքական հետապնդումների զոհ:
Դեռևս սույն թվականի սեպտեմբերի 19-ին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպեց՝ «Հեռացնե՛նք Նիկոլին. փրկե՛նք Հայաստանը» կարգախոսով, իսկ սույն թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ ուղիղ մեկ ամիս, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատն, իմ գլխավորությամբ, մարտական ծառայություն և մարտական հերթապահություն իրականացրեց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի առաջնագծում՝ մեկ սանտիմետր հող անգամ չզիջելով թշնամուն:
Ցավոք, հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված և պահպանված Արցախը, Փաշինյան Նիկոլի Հայաստանակործան քաղաքականության արդյունքում, հանձնվեց խառնածին Ադրբեջանին:
Սույն թվականի նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դիմեց ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորներին, նոյեմբերի 10-ին՝ մինչև առավոտյան ժամը 8-ը, ժամանակ տալով «Իմ քայլը» խմբակցությանը՝ ներկայանալ Խորհրդարան՝ չեղարկելու Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը և անվստահություն հայտնելու սորոսահպատակ Փաշինյան Նիկոլին: Մեր պահանջը չկատարվեց, ինչը նշանակում է, որ Արցախն Ադրբեջանին հանձնելու ամբողջ պատասխանատվությունը կրում և կրելու է նաև «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր՝ անկախ արդարացումներից:
Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների դեմ գործող՝ իշխանության կողմից իրականացվող ահաբեկումներն ու շինծու քրեական գործերն ի զորու չեն կանգնեցնելու Հայաստանի ապազգային իշխանական ռեժիմի դեմ համաժողովրդական պայքարի հուժկու ալիքը:
Մեր կարգախոսը մնում է նույնը. «Հեռացնե՛նք Նիկոլին. փրկե՛նք Հայաստանը»՝ երբեք Արցախը չտարանջատելով մայր Հայաստանից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան